ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը
հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ: Այդ մասին ասված է Պաշտպանի Ֆեյսբուքի էջում:
«Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին:
Ներկայացրել է զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը:
Տեղեկացրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, զոհված, վնասվածքներ ստացած և տեղահանված քաղաքացիական բնակչության մասին վկայող տվյալներ»,- նշված է գրառման մեջ: