Երևանում այսօր արտակարգ դեպք է գրանցվել: Ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզման մասին:
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Լուրերին» հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել քամու հետևանքով. վնասվել է 2 մեքենա, կա 3 տուժած: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
««Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ նախկինում պայթյունի հետևանքով փլուզումից հետո մնացած շենքի մի հատվածում տեղի է ունեցել փլուզում քամու հետևանքով: Նախնական տվյալներով՝ կա 3 վիրավոր, տեղափոխվել են հիվանդանոց: Նաև երկու մեքենա է վնասվել: Այս պահին ԱԻՆ ՓԾ համապատասխան ստորաբաժանումները տեղում իրականացնում են աշխատանքներ»,- ասել է Կոստանյանը:
Առողջապահության նախարարությունից էլ
հայտնում են, որ տուժածները նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ: