Սեպտեմբերի 19-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը դատարանին՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։