Անկախության տոնի առթիվ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման:
Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք:
Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը:
Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում:
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»: