«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի մասնակի փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, ներկա պահին հետազոտվում են: Նախնական տվյալներով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։