Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: