Քութայիսում անհայտ անձը զավթել է Վրաստանի բանկի մասնաճյուղը՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Պատանդներից մեկը սոցցանցի ուղիղ եթերում հայտնել է զավթիչի պահանջը. ուղղաթիռ, 2 մլն դոլար և ռուսական դրոշ: Տեսանյութում զավթիչը զգուշացրել է, որ պայթուցիկ սարքեր է միացրել։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ զինված կողոպտիչը բանկում պահում է 12 պատանդի։