Մարտունու շրջանի Քարահունջ համայնք տանող և ներհամայնքային ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Ճանապարհի երկարությունը կազմում է 1․6 կմ։
Ներկա պահին կատարվում են հողային, ճանապարհի լայնացման և հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ավարտից հետո կիրականացվի ճանապարհի ասֆալտապատում։
Բարեկարգման աշխատանքները կատարում է «Վերածնունդ» ՍՊ ընկերությունը։