Կառուցապատող Ս․ Գասպարյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց, իսկ այդ խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա։
Տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, 244.11-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, կառուցապատող Ս․ Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածի հատկանիշներով և վերջինիս նկատմամբ նշանակել է վարչական տույժ։