Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում։
Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն։
Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։ Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։