Հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը թռիչքների ընթացքում իր համազգեստին կրած կրծքանշանները նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին:
Starmus միջազգային փառատոնի ընթացքում Հայաստանի պատմության թանգարան այցելած գիտնականը տպավորությունների գրքում գրառում է թողել՝ երախտապարտ է, որ իր կրծքանշանները ցուցադրվելու են այս թանգարանում:
«Կապ հաստատեցինք «Սթարմուսի» մեր գործնկերների հետ և, հուրախություն մեզ, կարողացանք այս հագեցած գրաֆիկների, ծրագրերի ընթացքում Ջեյմս Բաղյանի համաձայնությունը ստանալ՝ իր ամենախորհրդանշական իրերից երկուսը թանգարանին նվիրաբերելու հարցում: Իրեր, տարբերանշաններ, որոնք հայտնի հայ տիեզերագնացը կրել է իր տիեզերական ճամփորդությունների ժամանակ»,- ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: