Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, Ուկրաինան կկարողանա վերադարձնել իր տարածքները։
«Եթե ցանկանում ենք խաղաղություն հաստատել Ուկրաինայում, ապա, իհարկե, տարածքների վերադարձն այդ երկրին իսկապես կարևոր քայլ կլինի»,- նշել է նա PBS հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ խաղաղության հասնելու ճանապարհին հարկավոր է աջակցել ոչ միայն Կիևին կամ Մոսկվային, այլև փնտրել լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերի շահերը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը պայքարում է իր երկրի շահերի համար և ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Էրդողանը տեղեկացրել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են 200 գերու փոխանակման մասին: