Խերսոնի շրջանի իշխանությունները որոշում են կայացրել Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կազմում լինելը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։
Լուգանսկի ղեկավարը նույնպես օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Նույն որոշման մասին հայտարարել են նաև Դոնեցկի իշխանությունները: Հանրաքվեները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-27-ը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է՝ ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ Դոնբասի բնակիչները ցանկանում են դառնալ սեփական ճակատագրի տերը։