Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ընդունել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի անձնական ներկայացուցիչ Մոհամեդ Նեգմին, որը զրույցի ընթացքում Եգիպտոսի նախագահի անունից շնորհավորել է Հայաստանի Ազգային տոնը և ջերմ բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ նշելով, որ Եգիպտոսի համար Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կարևորվում է ԵԱՀ առաջնորդի կողմից։
Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական բախումներին՝ նախագահի անձնական ներկայացուցիչը հարատև խաղաղություն է մաղթել Հայաստանին՝ հատկապես կարևորելով տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտությունը։