Լեգենդար «Queen» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին:
«Ես խախտում եմ լռությունը, քանի որ կարծես թե մեկ այլ ողբերգություն է տեղի ունենում, և ԶԼՄ-ները չեն հաղորդում այդ մասին ողջ ճշմարտությունը: Հայաստանը փոքրիկ երկիր է, որտեղ չկա ո՛չ նավթ, ո՛չ գազ, ո՛չ մեծ հարստություններ: Հայաստանը քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ շրջապատված բռնապետություններով։ Այն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է»,- նշել է Մեյը Instagram-ի իր էջում:
Հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին՝ լեգենդար երաժիշտը տեղեկացրել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին: Նա նշել է, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:
Հիշեցնենք, որ Մեյը սեպտեմբերի սկզբին Երևանում մասնակցում էր «Սթարմուս» փառատոնին: