Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ չլինի և համապատասխանի մի շարք չափանիշների՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը նրա անդամակցության հարցը քննարկելու համար՝ հայտարարել է ՇՀԿ հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիյոր Խակիմովը։
Նրա խոսքով՝ այդ չափանիշների թվում է նաև եվրասիական տարածաշրջանին պատկանող ՇՀԿ անդամ երկրների հետ դիվանագիտական և առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությունն է։ Նա նաև հավելել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: