Սեպտեմբերի 15-ին Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել՝ հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներին նվիրված խորհրդակցություն: Պատվիրակության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտպանության նախարարությունում հանդիպումից հետո ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։