ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի»,- ասված է Գուտերեշի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումների պատճառով այժմ ավելի դժվար է կարգավորել մյուս կարևոր ճգնաժամերը։