Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և տևական բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործում, երբ նախորդ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 հայ ռազմագերու՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: