Deep Purple լեգենդար ռոք խմբի մենակատար Իեն Գիլանն աջակցություն է հայտնել Հայաստանին՝ կոչ անելով կարդալ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի գրառումն Instagram-ում, որում վերջինս անդրադառնում էր Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և Արևմուտքին կոչ անում՝ օգնելու Երևանին:
Գիլանը նշել է, որ Հայաստանը մշտապես ճնշումների է ենթարկվում իր հարևանների կողմից: «Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ հարձակվողներն ասում են իրենց արդարացնելու համար»,- նշել է Գիլանը: