Սեպտեմբերի 12-19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 532 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 99 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 84 անձ։ 19 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, ևս 1-ը անընթեռնելի համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշներով։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 98, տեխնիկական զննություն չանցած՝ 184 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 27 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 471 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 7, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 57 անձ։ 4 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 54-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 199-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի։