Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում այսօրվանից վերականգնվել է կրթական գործընթացը՝ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից:
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ երեք մարզի սահմանամերձ համայնքներում արձակուրդ էր հայտարարվել:
«Մենք խոսում ենք շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին երեք մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին:
Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ չեն գործել ուսումնական հաստատությունները, այն հիմնավորմամբ, որ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու այս հանգամանքները՝ նպատակահարմար է գտնվել լրացուցիչ արձակուրդի գնալ՝ հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով»,- ասել է Անդրեասյանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան