Սեպտեմբերի 12-15-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունն այցելել է Թեհրանում ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոն, ծանոթացել տեղի կարողություններին։ Նաև իրականացվել է այցելություն ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոն՝ ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին, ուսումնառության նյութերին և ականատես եղել դաշտային գործնական դասընթացներին։
Այցի ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի նախատեսվում է իրականացնել համագործակցություն՝ հակաականային ոլորտում, ինչպես նաև «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների համար կազմակերպել դասընթացներ ԻԻՀ ՀԳԿ-ի միջազգային ուսումնական կենտրոնում։