Աֆղանստանի իշխող «Թալիբան» շարժումը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին խաղաղ ճանապարհով լուծել սահմանային տարաձայնությունը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Թալիբանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ-Կահար Բալխին, հայտնում է Տաջիկստանի IA Sputnik-ը։
Պաշտոնյան հայտնել է Աֆղանստանի իշխանությունների մտահոգությունը հարևան երկրների սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։
Բացի այդ, Բալխին ցավակցություն է հայտնել պետություններին՝ երկու կողմի զոհերի առիթով: Նա ընդգծել է, որ վերջին օրերի իրադարձությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա։
Սեպտեմբերի 16-ի առավոտյան կրակոցներ են սկսվել Ղրղզստան-Տաջիկստան սահմանի մի քանի հատվածում, ինչի հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու տեղահանվածներ։