ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած հայ-ռուսական գործարար երկխոսությանը: Երկու երկրների փոխվարչապետները ողջույնի խոսքերով են հանդես եկել միջոցառման շրջանակներում «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» խորագրով կայացած լիագումար նիստին ընդառաջ:
Երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ներքո: