ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասված է նախագահի հրամանագրում: