Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10 քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ինչպես արդեն
հայտնել ենք, «Օպելի» և «ԳԱԶել»-ի բախման հետևանքով 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: