Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև ուղղակի բանակցությունների մասին վաղ է խոսել, РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Նա նշել է, որ պատրաստ է աջակցելու բանակցությունների կայացմանը, սակայն դրանց անցկացումը կախված է երկու պետության ղեկավարների ցանկությունից։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունները դեռևս նվազագույն են։
«Որովհետև ես տեսնում եմ, որ երկու կողմերն էլ դեռ հավատարիմ են իրենց նպատակներին: Նախագահ Պուտինն ասում է, որ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իր նպատակներն իրականացվեն: Նախագահ Զելենսկին էլ հայտարարում է, որ մտադիր է ազատագրել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող իր երկրի բոլոր մասերը, ուստի ակնհայտ է՝ մենք հեռու ենք այն պահից, երբ երկու նախագահները կարող են հանդիպել»,- եզրափակել է Գուտերեշը։