Վրաստանի իշխանությունները նախատեսում են մինչև տարեվերջ սկսել լեհական կողմի հետ համատեղ մշակված անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, տեղեկացնում է ТАСС-ը։
Նախարարը նշել է, որ ԱԹՍ-ների արտադրության գործարանը կգործի «Դելտա» պետական ռազմագիտատեխնիկական կենտրոնի բազայի հիման վրա:
2021 թվականից Վրաստանում պաշտպանունակության ամրապնդման շրջանակում իրականացվում է GI-4 հրացանների արտադրություն՝ իսրայելական արտոնագրի համաձայն։ Առայժմ թողարկվել է 5 ինքնաձիգից բաղկացած փորձնական խմբաքանակը։ Այժմ վերացվում են հայտնաբերված թերությունները, որից հետո կսկսվի զենքի զանգվածային արտադրությունը։