Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Բլինքենն Ալիևին կոչ է արել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը պահպանել և աշխատել Երևանի ու Բաքվի միջև չլուծված խնդիրները բանակցություններով լուծելու ուղղությամբ:
«Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, իրականացնել զորքերի հետքաշում և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները բանակցություններով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: