ՀՀ Կառավարությունը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։
Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանը տեղեկացրեց՝ սեպտեմբերի 21-ին նախատեսված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն անորոշ ժամանակով հետաձգվել է: