ՄԱԿ-ի անդամ մի երկրի տարածք մյուսի ներխուժումը դատապարտեց ոչ միայն ԱՄՆ ներկայացուցիչը Երևանում, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ժամանակավոր անդամների զգալի մասը՝ միջազգային գլխավոր հարթակում:
Անցնող շաբաթ կառույցում երկու հանդիպում հրավիրվեց հայ-ադրբեջանական լարվածության քննարկման օրակարգով:
Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքի դուրսբերում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման անթույլատրելիություն, սահմանազատման անհրաժեշտություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերհանում, զինված ճանապարհով հակամարտության լուծման բացառում:
Աշխարհաքաղաքական հարցերում առաջնային դերակատարում ունեցող 15 երկրների մասնակցությամբ քննարկման գլխավոր շեշտադրումներն էին: