Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք։ Այդ մասին այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հայտարարության ընթացքում:
Նա վերահաստատեց որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։
«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- հայտարարեց Փելոսին։