ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև կառավարության այլ ներկայացուցիչների հետ։
Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը: