Սեպտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ,
Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 4000 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 60 հա, Գավառ քաղաքում՝ 10 հա,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5․5 հա, Վանաձոր քաղաքում՝ 3500 քմ, Տաշիր քաղաքում՝ 3 հա, Սարչապետ գյուղում՝ 5 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 8 հա, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 350 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ,
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 23 հա, Սիսիան քաղաքում՝ 6000 քմ, Շինուհայր գյուղում՝ 55 հա,
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 2000 քմ, Եղեգնաձոր քաղաքում՝ 2800 քմ, Եղեգիս գյուղում՝ 800 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 174 հա: