Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ պայմանավորված՝ 2022 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի Հանրապետության անունից
նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու խնդրանքով, ապահովելու համար ոչ միայն 2020 թ. հակամարտությամբ պայմանավորված գերեվարված բոլոր անձանց, այլ նաև դրանից հետո որևէ այլ զինված հակամարտությամբ պայմանավորված գերեվարման ենթարկված բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանությունը՝ ներկայացնելով նաև Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման լուրջ խախտումների մասին։