Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը, կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացումը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տվյալով՝ Միշելի և Ալիևի հեռախոսազրույցի առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Ընդգծվել է հրադադարի պահպանման և տարածաշրջանում լարվածության նվազեցման անհրաժեշտությունը: