Ղազախստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է նախագահի կառավարման յոթնամյա ժամկետի սահմանում: Ընդ որում՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել մեկ անգամից ավելի:
Սահմանադրական փոփոխություններով՝ երկրի մայրաքաղաքը Նուր Սուլթանից կվերանվանվի Աստանա:
Մայր օրենքի փոփոխությունները ենթադրում են նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետի ավելացում՝ վեցի փոխարեն դարձնելով ութ տարի, բացառելով կրկնակի նշանակման հնարավորությունը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը ընդունել էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։