Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սկսված բանակցությունները և կոչ է անում հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, թույլ չտալ մարդկային կորուստներ՝ հայտնել են կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։
ՀԱՊԿ-ում վստահություն են հայտնել, որ հնարավոր է գտնել փոխընդունելի լուծումներ՝ սահմանային խնդիրները կարգավորելու համար:
«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ: ՀԱՊԿ քարտուղարությունում ուշադիր հետևում են իրավիճակին և հույս ունեն, որ հրադադարը կլինի երկարատև և կայուն»,- ընդգծել են քարտուղարությունում։