Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:
«Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չկա քննարկել այն հիմա»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա կարծիք է հայտնել, թե Հայաստանը պետք է գործի նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանա խաղաղության և համագործակցության վրա։