Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Սամարղանդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, անդրադառնալով Աֆղանստանի, Սիրիայի, Կովկասի զարգացումներին, ընդգծել է, որ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և պետք է հարգել նրանց տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։
Մատնանշելով Կովկասի զարգացումները՝ Ռայիսին վերահաստատել է Իրանի հոգևոր առաջնորդի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, պատմական և միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է։