Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին կարևորել է տարածաշրջանում պետական սահմանների անքակտելիությունը:
«Տարածաշրջանային և միջազգային հակամարտություններում տարաձայնությունները հարկավոր է լուծել՝ հիմնվելով խելամտության, նպատակահարմարության, արդարության և միջազգային իրավունքի վրա։ Հյուսիսային հարևանների հարցում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն արդեն 30 տարի է՝ հայտնի է. սահմանային, աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է դիվանագետը: