Մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասման ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ ակտիվ աշխատում ենք: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Եվրոպական դատարան արդեն ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ վերջին երկու օրվա ընթացքում, նաև միջանկյալ միջոցներ կիրառող պահանջով, և ստացել ենք արդեն պատասխանները. խոսքը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:
Այս պահին հավաքագրվում են մնացած՝ հասցված ավելի լայնամասշտաբ վնասի ապացույցները, որոնք մեր ընթացիկ, տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակներում ներկայացնելու ենք»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը: