Մի շարք ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում:
Մասնավորապես՝ 2022 թ. ընթացքում Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման դեպքում շահառուին և գործատուին կտրամադրվի պետական աջակցություն:
Ծրագիրը կիրականացվի 200, այդ թվում՝ Մասնագիտական ուսուցման միջոցով՝ 70, Աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցով՝ 70 և Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով՝ 60 շահառուների համար։