Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեսակցել է շիրակցի զինծառայողներին, որոնք վիրավորում են ստացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:
Բժիշկների գնահատմամբ՝ տղաների առողջական վիճակը բավարար է։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է։
Նազելի Բաղդասարյանը զինվորներին շուտափույթ ապաքինում է մաղթել և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։