Ղրղզստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթացել, արդյունքում՝ կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Երկու երկրները պայմանավորվել են տեղական ժամանակով 10:00-ից հրադադար հայտարարել` հանդիպում անցկացնելու համար: Հաղորդվում է, սակայն, որ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում:
Նախնական տեղեկություններով` հակամարտության սրման հետևանքով արդեն տուժել է 11 ղրղզստանցի զինվոր: Տաջիկստանը հայտնում է, որ զոհվել է 1 սահմանապահ, 3-ը՝ վիրավորում ստացել:
Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև իրավիճակը սրվել է: Բիշքեկը Դուշանբեին մեղադրում է հարձակման համար, Տաջիկստանն, իր հերթին, իրավիճակի սրման պատասխանատու է համարում Ղրղզստանին: