Արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ:
Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Նա հայտնեց, որ լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում. Քննչական կոմիտեն լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ: