Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը:
Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության ենթակառուցվածքներին:
Ընդգծվում է, որ Հայաստանի տարածքի բնագծային խախտումները, ռազմական ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և անթույլատրելի են:
Այդ ագրեսիան խարխլում է հակամարտության խաղաղ, կայուն և համապարփակ լուծման և հարավկովկասյան պետությունների հաշտեցման համար պայմանների ստեղծման առաջնահերթությունը, նրանց անվտանգության և բարգավաճման համար բացված պատմական հնարավորությունը և նպաստում է ամբողջ տարածաշրջանի և նրա պետությունների ճակատագրերը շահարկելուն: