Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, դա սահմանի այլ հատվածում էր, հայտարարել է ՌԴ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում:
«Ցավում ենք դրա համար և, իհարկե, զոհերի համար: Սակայն առաջին հերթին հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այդ սրացումը տեղայնացնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը: