Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին զոհերի հիշատակը:
«Ադրբեջանական զինված ուժերն ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածի նկատմամբ, և ՀՀ ԶՈՒ բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը:
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: